Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի ղեկավար Յուրի Սլյուսարը հայտնել է, որ Կագալնիցկի շրջանում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով։
«Զոհեր և տուժածներ չկան։ Հրդեհ չկա։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները»,- գրել է նա իր Telegram-ալիքում։
Բացի այդ, Սլյուսարը նշել է, որ ԱԹՍ-ներ են ոչնչացվել Տագանրոգում, ինչպես նաև Կագալնիցկի և Նեկլինովսկի շրջաններում։