Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Փաշինյանին խոստացել է ԵՄ աջակցությունը ՀՀ իշխանության ծրագրերին

https://arm.sputniknews.ru/20260924/ursula-fvon-der-ljajeny-pashinjanin-khvostacel-e-em-ajakcutjuny-hh-ishkhanutjan-tsragrerin-107232069.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/18/107229951_64:0:1397:1000_1920x0_80_0_0_f54fafa2155e8a29727559f67d357904.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուրսուլա ֆոն դեր լյայեն, նիկոլ փաշինյան, եվրամիություն, հայաստան, նյու յորք

ուրսուլա ֆոն դեր լյայեն, նիկոլ փաշինյան, եվրամիություն, հայաստան, նյու յորք

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Նյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում, կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

«Վարչապետը կարևորել է ԵՄ-ի՝ Հայաստանից տնտեսական դիվերսիֆիկացման գործընթացին օժանդակություն ցուցաբերելու և այդ նպատակով ընդունվող որոշումների համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև ԵՄ աջակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում»,–ասված է հաղորդագրության մեջ:

Ուրսուլա ֆոն դեր Լյայենն էլ իր հերթին խոստացել է, որ ԵՄ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղման և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային նշանակության թեմաների:

Նշենք, որ սեպտեմբերի 22-25-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Նյու Յորքում։ Փաշինյանը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 8-ին։ Պետությունների և կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ ընդհանուր քաղաքական քննարկումները Նյու Յորքում անցկացվում են սեպտեմբերի 22-28-ը։

Leave a comment