Հայտնի է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուի անունը

https://arm.sputniknews.ru/20260212/hajtni-e-uzhegh-hajastan-kusakcutjan-varchapeti-teknatsui-anuny-98727056.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0c/98724471_84:0:1417:1000_1920x0_80_0_0_232331f8c4f87f11aac547cec291c45e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«ուժեղ հայաստան» կուսակցություն, նարեկ կարապետյան, սամվել կարապետյան, կուսակցություն, վարչապետ, թեկնածու

«ուժեղ հայաստան» կուսակցություն, նարեկ կարապետյան, սամվել կարապետյան, կուսակցություն, վարչապետ, թեկնածու

Բաժանորդագրվել

Համոզված են՝ «Ուժեղ Հայաստանը» հաղթելու է, որովհետև այդ մասին են վկայում անցկացված սոցհարցումների արդյունքներն ու գործող իշխանության խուճապը։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Այս մասին այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Հայաստանն այսօր ջրբաժանի առաջ է կանգնած՝ շարունակել այսպես, թե սկսել լրջորեն զբաղվել վերածննդով։ Երկիրն 8 տարի կառավարած վարչապետի սիրտը երրորդ ժամկետն է ուզում»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Ըստ նրա՝ երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրվեց երկիրը կառավարելու առաջին հնարավորությունը, մենք կորցրեցինք Արցախի 75 տոկոսը, երբ երկրորդ հնարավորությունը տրվեց, ոչ միայն վերջնականապես կորցրեցինք Արցախը, այլև բացվեցին Սյունիքի դարպասները։

Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր մարդիկ հույսի և ուժեղ առաջնորդի կարիք ունեն։ Վստահեցրեց՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ մենք կարողանալու ենք խաղաղ ճանապարհով վերադարձնել ՀՀ-ի բռնազավթված տարածքը, մեզ նորից ապահով ենք զգալու, ունենալու ենք ամուր և երաշխավորված խաղաղություն։

Համոզված են՝ «Ուժեղ Հայաստանի» հաղթանակն անխուսափելի է, ու այդ մասին են վկայում ոչ միայն անցկացված սոցհարցումները, այլև գործող իշխանության խուճապը Սամվել Կարապետյանի նկատմամբ։

Իր հերթին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը հայտնեց, որ կուսակցության գործունեությանը զուգահեռ շարունակվելու է նաև «Մեր ձևով» շարժումը։

Leave a comment