Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ քիչ առաջ խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա։
«Վթարի վերացման հետևանքով հայտարարվում է ջրանջատում։ Ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա։ Խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։ Վեոլիաթիմը տեղում է և իրականացնում է օպերատիվ վթարավերացման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրությունում։