Հայաստանի և ՌԴ–ի միջև տնտեսական համագործակցության կրճատումը որոշակի սահման ունի․ փորձագետ

https://arm.sputniknews.ru/20260923/hajastani-ev-rdi-mijev-tntesakan-hamagvortsakcutjan-krtshatumy-vorvoshaki-sahman-uni-pvordzaget-107221749.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Для сворачивания экономического сотрудничества между Арменией и РФ есть предел – эксперт

Sputnik Արմենիա

Для сворачивания экономического сотрудничества между Арменией и РФ есть предел – эксперт

2026-09-23T22:47+0400

true

PT1M38S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107205289_343:0:1783:1080_1920x0_80_0_0_de8293c669c7a79c723f900252a22fda.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, տնտեսություն, տեսանյութ, տեսանյութեր, եվրամիություն, անդրեյ կորտունով, видео

հայաստան, ռուսաստան, տնտեսություն, տեսանյութ, տեսանյութեր, եվրամիություն, անդրեյ կորտունով, видео

Բաժանորդագրվել

Կորտունովը վստահ է, որ մոտ ապագայում սպասվում են ավելի պրագմատիկ բանակցություններ։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Դեպի Եվրոպական միություն շարժվելը տնտեսական հետևանքներ կունենա հայ-ռուսական հարաբերությունների համար, բայց ՌԴ-ի հետ համագործակցության կրճատումը որոշակի սահման ունի։ Sputnik Արմենիային այս մասին ասաց քաղաքագետ, միջազգային հարաբերությունների մասնագետ, Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի (ՌՄԳԽ) անդամ Անդրեյ Կորտունովը։

«Հայաստանը ռազմավարական առումով շարունակում է շարժվել դեպի Եվրոպական միություն։ Անշուշտ, դա հետևանքներ է ունենալու երկկողմ հարաբերությունների համար, բայց, այնուամենայնիվ, ինձ թվում է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության կրճատման որոշակի սահմաններ գոյություն ունեն։ Եվ այդ սահմանները կուրվագծվեն ավելի կոնկրետ, ավելի կիրառական, ավելի պրագմատիկ բանակցությունների ընթացքում, որոնք, անկասկած, կսկսվեն ամենամոտ ապագայում։ Գուցե նույնիսկ արդեն սկսվել են, գուցե մենք պարզապես չգիտենք դրանց մասին», – «APRI Forum 2026»-ի շրջանակում ասաց նա։

Փորձագետի խոսքով՝ առայժմ սահմանափակումները վերաբերում են Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության թեև էական, բայց ոչ հիմնական ոլորտներին։

«Այսինքն՝ հիմնական հարցերը նախևառաջ վերաբերում են «Ռուսական երկաթուղիներին», «Գազպրոմին», «Ռոսատոմին»՝ խոշոր կորպորացիաների, որոնք Հայաստանում վաղուց ներկայացված են և, իհարկե, կցանկանային պահպանել իրենց դիրքերը»,- նշեց Կորտունովը։

Այստեղ, նրա խոսքով, շատ բան կախված կլինի նրանից, թե Հայաստանի Հանրապետությունը որքանով կկարողանա փոխզիջում գտնել, մի կողմից` տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման իր ձգտման, մյուս կողմից` տրանսպորտի, էներգետիկայի ու իր տնտեսության մի շարք այլ առանցքային ճյուղերում ռուսական խոշոր խաղացողների հետ փոխշահավետ համագործակցությունը պահպանելու ցանկության միջև։

Ռուսաստանի կողմից սահմանափակումների խստացումը, Կորտունովի խոսքով, կարող է խորհրդանշական լինել՝ արտահայտելով Հայաստանի արտաքին քաղաքականության փոխված առաջնահերթությունների նկատմամբ վերաբերմունքը։

Բայց իսկական խոսակցությունը, փորձագետի կարծիքով, պետք է լինի պրագմատիկ՝ հիմնված շահերի հավասարակշռության վրա։ Այն պետք է վարեն այն հիմնական խաղացողները, որոնք այսօր ներկայացված են Հայաստանում։

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։

Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։

Leave a comment