Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2026թ.-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստան ժամանել է 1,041,598 զբոսաշրջիկ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ զբոսաշրջիկների թիվը աճել է 134,463-ով կամ 14․8%-ով։
Մասնավորապես, ժամանած զբոսաշրջիկների 35․9%-ը կամ 374,250-ը տեղավորվել են հյուրանոցներում, ինչը 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 2․2%-ով։ Մնացած 64․1%-ը կամ 667,348 զբոսաշրջիկը տեղավորվել են բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 27․2% աճ։
Հայաստանից մեկնել են 686,277 զբոսաշրջիկ, ինչը 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 8․3%-ով։
Նրանցից 7,457-ը կամ 1․1%-ը օգտվել են զբոսաշրջային գործակալությունների ծառայություններից, ինչը 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 38․9%-ով։ Իսկ մնացած՝ 99․3%-ը կամ 678,820 զբոսաշրջիկը ճանապարհորդել են ինքնուրույն։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 7․8% անկում։