Թուրքիայում տղամարդու են ձերբակալել՝ Էրդողանի հետ ԱԲ-ով ստեղծած լուսանկարներ տարածելու համար

Քաղաքականություն

23.09.2026 | 22:15

Թուրքիայում տղամարդ է ձերբակալվել սոցիալական ցանցերում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի հետ արհեստական ​​բանականության կողմից ստեղծված լուսանկարներ տարածելու համար, գրում են տեղական լրատվամիջոցները։

Անկարայի  դատախազության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ կասկածյալ Մեհմեթ Չաքմաքն իր WhatsApp-ում հրապարակումներ է արել, որոնցում ներառված են եղել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի լուսանկարները, ինչպես նաև իր սեփական լուսանկարները, որոնք, ըստ գնահատման, ստեղծվել են արհեստական ​​բանականության միջոցով։

Պարզվել է, որ վիճելի գրառումները տպավորություն են ստեղծել, որ Չաքմակը կապեր ունի պետական ​​պաշտոնյաների հետ և զգալի ազդեցություն է ունեցել նրանց վրա։

Քննության շրջանակնում Մեհմեթ Չաքմակը ձերբակալվել է՝ «ազդեցության տարածման» և «հանրության շրջանում անհանգստություն, վախ կամ խուճապ առաջացնելու նպատակով կեղծ տեղեկատվություն տարածելու» մեղադրանքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment