Ի՞նչ են քննարկել Լավրովն ու Ռուբիոն. ՌԴ ԱԳՆ–ն մանրամասներ է հայտնել

https://arm.sputniknews.ru/20260923/inch-en-qnnarkel-lavrvovn-u-rubivon-rd-agnn-manramasner-e-hajtnel-107217436.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107207853_0:375:1206:1280_1920x0_80_0_0_25e63fd744ebe0ae3d2c5766f776ea1e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, ռուսաստան, սերգեյ լավրով, մարկո ռուբիո

ամն, ռուսաստան, սերգեյ լավրով, մարկո ռուբիո

Բաժանորդագրվել

Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են քննարկված հարցերի շուրջ շփումները շարունակել Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ուկրաինական կարգավորումը, ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակը, Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և Լատինական Ամերիկայում տիրող իրավիճակը, ինչպես նաև G20-ի միջոցառումների նախապատրաստումը։

Հանդիպումն անցկացվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում և տևել է մոտ մեկ ժամ։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում բանակցությունները բնութագրել են որպես մտքերի հանգամանալից փոխանակում երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ՝ ի զարգացումն բարձր մակարդակով վերջին շփումների։

Բանակցությունների զգալի մասը նվիրված է եղել Ուկրաինայի հակամարտությանը։ Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, Լավրովը Ռուբիոյի ուշադրությունը հրավիրել է եվրոպական երկրների հետ Կիևի գործողությունների համակարգմանը։ Ռուսական կողմը նաև հաստատել է Մոսկվայի հայտարարած նպատակներին հասնելու մտադրությունը, այդ թվում՝ քաղաքական-դիվանագիտական կարգավորման ճանապարհով, որը պետք է հիմնվի հակամարտության նախապատճառների վերացման վրա։

Կողմերը քննարկել են նաև Կիևի ապակառուցողական քայլերը, որը թիրախավորված հարվածներ է հասցնում քաղաքացիական բնակչությանն ու անդրսահմանային ենթակառուցվածքներին։

Ռուսական գերատեսչությունը հայտարարել է, որ այդ ոլորտում Կիևի գործողությունները կարող են բացասաբար ազդել համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։

Կողմերն անդրադարձել են նաև ռուս-ամերիկյան հարաբերություններին։ Մոսկվան հանդես է եկել դրանց կարգավորման գործընթացի արագացման օգտին՝ երկու երկրների նախագահների ձեռք բերած համաձայնություններին համապատասխան։ Խոսքը մասնավորապես վերաբերել է տնտեսական համագործակցության հեռանկարներին, մշակութային-հումանիտար փոխանակումներին, փոխադարձ ուղևորությունների և քաղաքացիների միջև շփումների դյուրացմանը։

«Ռուսական կողմն ընդգծել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների համաձայնություններին համապատասխան երկկողմ հարաբերությունների շուտափույթ շտկման անհրաժեշտությունը, հատկապես տնտեսական համագործակցության հեռանկարների, մշակութային-հումանիտար փոխանակումների, ուղևորությունների և հանրությունների ու մարդկանց միջև փոխադարձ շփումների դյուրացման քննարկման լույսի ներքո»,-ասված է ՌԴ ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ։

Ռուս-ամերիկյան և ուկրաինական թեմաներից զատ, Լավրովն ու Ռուբիոն քննարկել են միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցեր։ Օրակարգում ընդգրկվել են նաև միջազգային-իրավական բնույթի խնդիրներ և «Քսանի խմբի» միջոցառումների նախապատրաստումը, որոնք նախատեսված են մինչև տարեվերջ։

Բանակցությունների արդյունքում Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են քննարկված հարցերի շուրջ շփումները շարունակել Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով։

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը պաշտոնապես բացվել է Նյու Յորքում սեպտեմբերի 8-ին։ Բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում ընդհանուր քննարկումներն անցկացվում են սեպտեմբերի 22–26-ը և կշարունակվեն սեպտեմբերի 28-ին։

Leave a comment