Աստղագետ Վլադիմիր Հայրապետյանն արժանացել է NASA–ի Goddard Center Director’s Award մրցանակին

Աստղագետ Վլադիմիր Հայրապետյանն արժանացել է NASA–ի Goddard Center Director’s Award մրցանակին արեգակա-աստղային ֆիզիկայի ոլորտում բացառիկ առաջընթացի համար


ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Աստղագետ, Բյուրականի աստղադիտարանի արտասահմանյան խորհրդատու Վլադիմիր Հայրապետյանն արժանացել է 2025 թ. Goddard Center Director’s Award մրցանակի արեգակա-աստղային ֆիզիկայի ոլորտում բացառիկ առաջընթացի համար, որը ցույց է տալիս, թե ինչպես երիտասարդ Արեգակից ծագող հզոր պայթյունները կարող են խթանել կյանքի կառուցողական տարրերի ձևավորումը վաղ Երկրի վրա»։


Այս մասին հայտնում է Բյուրականի աստղադիտարանը՝ ներկայացնելով նրա վերջին ձեռքբերումները․

  • Nature Astronomy հանդեսում վերջերս հրապարակվել է նրա աշխատանքը՝ նվիրված երիտասարդ Արեգակի անալոգ աստղերից դիտված աստղային պայթյուններին։ 

  • Նույն հանդեսում տպագրվել է ևս մեկ հոդված, որը վերաբերում է նոր ձևավորվող գիտական ուղղությանը՝ հելիոբիոլոգիային։

  • Chandra ռենտգենյան աստղադիտակի միջոցով իրականացված մեկ այլ հետազոտության միջոցով բացահայտել է երիտասարդ Արեգակների ռենտգենյան ճառագայթման էվոլյուցիան։


Leave a comment