Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավարտել են բանակցությունները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։
Հանդիպումը սկսվել է առանց մամուլի համար ներածական ելույթների և շարունակվել փակ դռների ետևում։
Այն տտևել է մոտ մեկ ժամ։
Լավրովը Նյու Յորք է ժամանել այսօր։ Նա ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում սեպտեմբերի 26-ին։
Նախարարը նաև կունենա մոտ 30 երկկողմ հանդիպում, որոնցից առաջինը Ռուբիոյի հետ զրույցն էր։