Կուբայում իրավիճակը ծանր է, ՌԴ ԱԳՆ–ն և դեսպանատունը կապի մեջ են իշխանության հետ. Զախարովա

https://arm.sputniknews.ru/20260212/kubajum-iravitshaky-tsanr-e-rd-agnn-ev-despanatuny-kapi-mej-en-ishkhanutjan-het-zakharvova-98731092.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/04/98391317_0:0:900:675_1920x0_80_0_0_43e742d61686ff276b6ce07fc940dea2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնալդ թրամփ, կուբայի հանրապետություն, նավթ, էներգակիր, ռուսաստան, մարիա զախարովա

դոնալդ թրամփ, կուբայի հանրապետություն, նավթ, էներգակիր, ռուսաստան, մարիա զախարովա

Բաժանորդագրվել

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կուբայում էներգակիրների հետ կապված ճգնաժամի պատճառով խնդիրներ են առաջացել ռուսական «Ռոսիա» և «Հյուսիսային քամի» («Северный ветер») ավիաընկերություններում։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Կուբայում իրավիճակը շատ ծանր է որակել, ՌԴ ԱԳՆ–ն կապ է պահպանում իշխանությունների, ավիափոխադրողների և տուրօպերատորների հետ։

«ԱՄՆ-ի կողմից Կուբա էներգակիրների, այդ թվում՝ ավիացիոն վառելիքի մատակարարումները արգելափակելու աննախադեպ միջոցառումների` այս էներգետիկ շրջափակման պայմաններում, շատ լուրջ իրավիճակ է ստեղծվել հայրենական «Ռոսիա» և «Հյուսիսային քամի» ավիաընկերությունների չվերթերի համար», – ասել է նա։

Զախարովան հավելել է, որ արտաքին ուժերը ձգտում են սրել Կուբայում էներգետիկ ճգնաժամը, նրանք հույս ունեն բնակչության շրջանում դժգոհություն հրահրել։

Նա նաև նշել է, որ դիվանագետները Կուբայում գտնվող ռուսաստանցիներին տրամադրում են անհրաժեշտ օգնությունը հայրենիք վերադառնալու համար։

Մինչ այդ հաղորդվել էր, որ Մոսկվան կարող է Հավանա նավթ մատակարարել որպես մարդասիրական օգնություն։ ՌԴ դիվանագիտական ​​առաքելությունը նշել է, որ Կուբան դաշնակից երկրների աջակցության կարիքն ունի։ Միևնույն ժամանակ ռուսական կողմը բազմիցս իր պատրաստակամությունն է հայտնել՝ օգնելու ԱՄՆ-ի կողմից շրջափակման մեջ գտնվող երկրին այս հարցում։

Ավելի վաղ Թրամփը հրաման էր ստորագրել, որով մաքսատուրքեր էր սահմանել Կուբա նավթ մատակարարող երկրներից ներկրված ապրանքների վրա։

Leave a comment