Հովհաննես Շարամբեյանը նկարում էր այն, ինչ ուզում էր պահպանված տեսնել. ցուցահանդես Երևանում

https://arm.sputniknews.ru/20260923/hvovhannes-sharambejany-nkarum-er-ajn-inch-uzum-er-pahpanvats-tesnel-cucahandes-erevanum-107209940.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107208917_480:0:1920:1080_1920x0_80_0_0_4ecf12c1faa2ed92c111c7800b2a9f76.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ուրիշ նորություններ, հովհաննես շարամբեյան, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, ուրիշ նորություններ, հովհաննես շարամբեյան, տեսանյութ, տեսանյութեր, видео

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը։ Ցուցադրությունը ներկայացնում է նրա ստեղծագործական ժառանգությունն ու մշակութային գործունեությունը՝ առանձին հատվածներով անդրադառնալով Դիլիջանին, ժողովրդական արվեստին, դիմանկարչությանը և թանգարանային գործունեությանը։

Շարամբեյանի թոռը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը, «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի շրջանակում պատմեց, որ պապին անձամբ չի ճանաչել, բայց նրա մասին պատկերացում է կազմել թողած ժառանգության և նրան ճանաչած մարդկանց պատմությունների միջոցով։

«Բոլորը, ում հետ շփվել եմ, առաջինը խոսում են նրա մարդկային որակի մասին, բարի մարդ լինելու մասին։ Եվ նրա թողած ժառանգությունը, նրա գործերը դրա լավագույն ապացույցն են, որովհետև նա իրեն ինչ-որ բաներից զրկելով՝ անում էր մի բան, որի օգուտները պիտի հանրությունը քաղեր»,– ասաց Աշուղաթոյանը։

Շարամբյանի ստեղծագործության կարևոր թեմաներից մեկը Դիլիջանն էր: Նա հատուկ միտումով էր նկարում Դիլիջանի հին տները, փայտյա փորագրված պատշգամբներն ու միջավայրը՝ դրանք գեղարվեստական լեզվով արխիվացնելու և հետագայում պահպանելու հնարավորությունը փոխանցելու համար։ Նրա նպատակը նաև այն էր, որ եթե այդ շենքերը երբևէ վերականգնման կարիք ունենան, հնարավոր լինի առաջնորդվել իրենց նախնական տեսքով։

«Շարամբյանը հատուկ միտումով էր նկարում այդ տները, այդ միջավայրերը, որպեսզի գեղարվեստական լեզվով արխիվացվի։ Երբ այդ նկարները հայտնվեն ցուցահանդեսներում, արդեն ինքնին բարձրաձայնող, խոսող մի խոսափող լինեն։ Այ տեսեք` գեղանկարիչը կարևորել է այս միջավայրը, այս հուշարձանը»,– նշեց նկարչի թոռը։

Շարամբյանի ամենամեծ նախագծերից մեկը Դիլիջանի պատմական փողոցի վերականգնումն էր, որն այսօր կրում է նրա անունը։

Ազգային պատկերասրահի հայկական գեղանկարչության բաժնի պատասխանատու Հայկուհի Սահակյանի խոսքով՝ Շարամբյանի կտավներում առանձնանում են անկեղծությունն ու զգացմունքայնությունը։

«Շարամբյանը չէր կարող պարզապես պատկերել Հայաստանը, նա այդտեղ իր հույզերն է դրել»,– ասաց նա։

Ցուցահանդեսում ներկայացված են Շարամբյանի բնանկարները, դիմանկարները, ծաղիկները, ճանապարհորդական աշխատանքները, ինչպես նաև ժողովրդական արվեստի և թանգարանային գործունեության հետ կապված նյութեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment