Միշա Ջորկաեֆը հրապարակել է Հայաստանի Մ-20 հավաքականի կազմը

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 25-29-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։

Թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 1-ին հայ ֆուտբոլիստները կմեկնեն Ուզբեկստան՝ մասնակցելու Տաշքենդում կայանալիք ընկերական մրցաշարի։

Հայաստանի Մ-20 հավաքականը Տաշքենդում կանցկացնի 3 հանդիպում՝ մրցելով Ուզբեկստանի, Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի հավաքականների դեմ։

Հոկտեմբերի 2

Ուզբեկստան – Հայաստան` 17։00

Հոկտեմբերի 4

Ռուսաստան – Հայաստան` 14։00

Հոկտեմբերի 6

Սաուդյան Արաբիա – Հայաստան` 14։00

Հավաքական են հրավիրվել հետևյալ խաղացողները․

Դարպասապահներ

Արտյոմ Դավիդով – ԲԿՄԱ

Վաչե Գաբրիելյան – «Սարդարապատ»

Սարգիս Դերձակյան – «Միկա»

Պաշտպաններ

Արթուր Միխայելյան – «Գանձասար»

Գոռ Գրիգորյան – «Նոա-2»

Գոռ Վասիլյան – «Նոա-2»

Վանիկ Սուքիասյան – «Կոսմոս»

Մարատ Բաբայան – «Նոա-2»

Կարեն Հովակիմյան – ԲԿՄԱ

Ժորա Դադամյան – «Ուրարտու»

Արման Իսայան – ԲԿՄԱ-2

Արամ Բարխուդարյան – ԲԿՄԱ-2

Կիսապաշտպաններ

Գագիկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ-2

Արման Առաքելյան – ԲԿՄԱ

Հարություն Մանուկյան – ԲԿՄԱ

Արտակ Գալստյան – ԲԿՄԱ-2

Մարտին Գալստյան – «Փյունիկ-2»

Գոռ Մանուկյան – «Ուրարտու-2»

Վահե Հովհաննիսյան – «Ուրարտու-2»

Արթուր Մանուկյան – ԲԿՄԱ

Նարեկ Ալեքսանյան – «Օլիմպիա»

Սարգիս Շահվերդյան – «Արարատ Արմենիա»

Սեդրակ Մովսիսյան – ԲԿՄԱ

Հարձակվողներ

Սուրեն Կիրակոսյան – ԲԿՄԱ

Արշակ Պետրոսյան – ԲԿՄԱ

Արամե Մինասյան – «Մուրսիա»

Leave a comment