Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։
Ամերիկացի ժողովրդի անունից հղած ուղերձում Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն միանում է խաղաղությանը, բարգավաճմանն ու դեմոկրատիային Հայաստանի հանձնառության տոնմանը՝ նշելով, որ 35 տարիների ընթացքում Հայաստանը հավատարիմ գործընկեր է եղել այդ արժեքներում։
Դոնալդ Թրամփն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել տարածաշրջանային նախաձեռնություններին․ «Առաջ մղելով «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) պատմական նախաձեռնությունը՝ մենք ակնկալում ենք ծրագրերի իրականացում և ներդրումներ Հայաստանում՝ դրանով իսկ կատարելով Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում ապահովելու մեր հանձնառությունները»։
ԱՄՆ նախագահը հիշատակել է նաև օգոստոսին կայացած հեռախոսազրույցը՝ շեշտելով, որ ընդամենը մեկ տարուց փոքր-ինչ ավելի ժամանակահատվածում կողմերը միասին պատմություն են կերտել, իսկ Երևանի հանձնառությունը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և ողջ տարածաշրջանի համար։