Ալիևի կողմից համաներման արժանացած Ֆրանսիայի քաղաքացին ազատ է արձակվել ՔԿՀ-ից

Քաղաքականություն

23.09.2026 | 17:30

Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանն ազատ է արձակվել Լենքորանում գտնվող Քրեակատարողական ծառայության ուղղիչ հիմնարկից։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Օքթայ Մամեդովը։

Նրա խոսքով՝ Լենքորանում գտնվող Քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել երկու անձ, որոնցից մեկը Ֆրանսիայի քաղաքացին է։

«Ներում շնորհելու մասին կարգադրության շրջանակում, ընդհանուր առմամբ, ազատ է արձակվել 4 մարդ՝ 2-ական անձ Նախիջևանի և Լենքորանի ուղղիչ հիմնարկներից»,- նշել է Մամեդովը։

Հավելենք, որ Ֆրանսիայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Մարտին Ռայանը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի՝ 2026 թվականի մարտի 16-ի որոշմամբ դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման։

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է մի շարք դատապարտված անձանց ներում շնորհելու մասին հրաման։ Ընդհանուր առմամբ ներում է շնորհվել 20 անձի՝ Ադրբեջանի 15 քաղաքացու և 5 օտարերկրյա քաղաքացու։ Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն՝ ռուս օլիգարխ Ալիշեր Ուսմանովին ԵՄ պատժամիջոցների ցուցակից հանելուց հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment