Իսպանացի պատգամավորին հեռացրել են խորհրդարանական նիստից՝ պղպեղի սփրեյ ցուցադրելու համար

Չորեքշաբթի օրը Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլի պահանջով  «Ժողովրդական կուսակցության» պատգամավոր Անա Վասկեսը դահլիճից հեռացել է կառավարությանը հարցեր ուղղելու նիստի ընթացքում պղպեղի սփրեյի (գազային բալոնիկի) ցուցադրման համար։

Վասկեսը բարձրացրել էր բալոնիկը ՆԳ նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկային Սեուտայում տիրող անվտանգության իրավիճակի վերաբերյալ հարցեր ուղղելիս։ Պատգամավորն ասել էր. «Սա Սեուտայի ​​կանանց ազատությունների պակասի խորհրդանիշն է. սա դպրոցական պարզ պարագա է»։

Իսպանիայի վարչապետի աշխատակազմի աղբյուրները հայտնել են, որ զենքի շրջանառության կանոնակարգերը «հստակ սահմանում են, թե ինչն է համարվում զենք»՝ անկախ նրանից, թե դրանցից որոշները կարող են վաճառվել առանց լիցենզիայի, թե ոչ։ «Խնդիրն այն է, որ պատգամավորը զենք է ցուցադրել՝ անկախ նրանից՝ դրա վաճառքը զենքի խանութներում առանց լիցենզիայի թույլատրված է, թե ոչ», – հայտարարել են կառավարության ներկայացուցիչները՝ ընդգծելով, որ «զենքի շրջանառության կանոնակարգերը կարգավորում են զենքի հետ կապված հարցերը»։

Leave a comment