Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման Վանաձորում, Հրազդանում և Արարատում

Սեպտեմբերի 13-19-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է Վանաձորի, Հրազդանի և Արարատի առանձին հատվածներում։ Վանաձորում գերազանցումներ արձանագրվել են Ծատուրյան և Վարդանանց փողոցների հարակից տարածքներում, Հրազդանում՝ սեպտեմբերի 14-16-ը, իսկ Արարատում՝ սեպտեմբերի 17-ին։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 13-19-ը (2026թ․)
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
◾️Վանաձոր քաղաքում՝
✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 13-14-ը և 18-ին,
✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 19-ին,
✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
◾️Հրազդան քաղաքում՝ սեպտեմբերի 14-16-ը։
◾️Արարատ քաղաքում՝ սեպտեմբերի 17-ին:

Leave a comment