Դատարանի որոշումն անհրաժեշտության դեպքում կվիճարկվի ՄԻԵԴ–ում․ Աշխեն Ալեքսանյանի պաշտպան

https://arm.sputniknews.ru/20260923/datarani-vorvoshumn-anhrazheshtutjan-depqum-kvitsharkvi-mied-um-ashkhen-aleqsanjani-pashtpan-107205805.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/853/75/8537548_0:0:2667:2000_1920x0_80_0_0_37e36d4f0799bf1876f46961ae54975d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, պետական դավաճանություն, աշխեն ալեքսանյան, փաստաբան

հայաստան, պետական դավաճանություն, աշխեն ալեքսանյան, փաստաբան

Բաժանորդագրվել

Փաստաբանին մտահոգել է այն հանգամանքը, որ նման ծանր մեղադրանքով գործի քննությունն իրականացվել է գրավոր ընթացակարգով՝ առանց բանավոր փաստարկներ լսելու։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ Պետական դավաճանության մեղադրանքով կալանավորված Աշխեն Ալեքսանյանի վերաբերյալ որոշումը, որը կայացրել է վերաքննիչ դատարանը, կվիճարկվի վճռաբեկ դատարանում, անհրաժեշտության դեպքում՝ նաև ՄԻԵԴ-ում։ Այս մասին հայտարարություն է տարածել Ալեքսանյանի պաշտպան Զորայր Հովհաննիսյանը։
Փաստաբան Աբգար Պողոսյանը մարտի 27-ին հայտարարեց, որ Աշխեն Ալեքսանյանը հանիրավի է հանրային պարսավանքի ենթարկվել, որովհետև նա պետական դավաճանության մեղադրանքով արդարացվել է։ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մարտի 28-ին հայտարարեց, որ նրա արարքին տրված իրավական գնահատականն է փոփոխվել։ Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի վերաքննիչ բողոքը, և քրեական գործն ուղարկվել է առաջին ատյանի իրավասու դատարան՝ նոր քննության։

Զորայր Հարությունյանը շեշտել է, որ նույնիսկ առանց վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը ծանոթանալու արդեն իսկ լուրջ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ նման բնույթի և ծանրության մեղադրանքով գործով դատական ակտ կարող է կայացվել գրավոր ընթացակարգով՝ առանց գործի հանգամանքների լիարժեք, անմիջական և բանավոր քննության։

«Արդարադատության էությունը միայն դատական ակտ կայացնելը չէ։ Այն ենթադրում է դատարանի կողմից գործի հանգամանքների խորքային ուսումնասիրություն, կողմերի փաստարկների իրական քննարկում և դատական քննության այնպիսի կազմակերպում, որը կերաշխավորի արդար դատաքննության իրավունքի լիարժեք իրացումը։ Նման գործերով գրավոր ընթացակարգի կիրառումը, եթե այն չի ապահովում նշված երաշխիքները, ոչ միայն կասկածի տակ է դնում կայացված որոշման հիմնավորվածությունը, այլև խաթարում է արդարադատության բուն էությունը»,- նշել է փաստաբանը։

Հիշեցնենք` 2025 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Աշխեն Ալեքսանյանը կալանավորվել է։ ԶԼՄ–ները հայտնեցին, որ նա սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ և կարևոր տեղեկություններ է փոխանցել նրան։ Դատախազը նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով` պետական դավաճանություն, իսկ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2026 թվականի ապրիլի 20-ի դատավճռով մեղադրյալի արարքը վերաորակել էր ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը) և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով։ Դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել այս դատավճռի դեմ։

Leave a comment