39-ամյա Արսեն Ջուլֆալակյանը դարձել է Հարավամերիկյան խաղերի չեմպիոն․ պատմական հաղթանակ Արգենտինայի հավաքականի կազմում

Արգենտինայի Ռոսարիո քաղաքում ընթացող «Սանտա Ֆե-2026» Հարավամերիկյան խաղերում փայլուն հաղթանակ է գրանցել հունահռոմեական ոճի 39-ամյա ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը։ Հանդես գալով Արգենտինայի դրոշի ներքո՝ նա անգերազանցելի է եղել մինչև 77 կգ քաշային կարգում և արժանացել պատվո հարթակի առաջին աստիճանին։

Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, այս ոսկե մեդալը բացառիկ նշանակություն ունի Արգենտինայի համար․ երկիրը վերջին 16 տարիների ընթացքում առաջին անգամ է հաղթանակ տոնում Հարավամերիկյան խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում։

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ջուլֆալակյանը, ով 2018-2020 թվականներին եղել է նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, մարզական քաղաքացիությունը փոխել էր 2025 թվականի հունվարին։ Մինչ այս հաղթանակը՝ 2025-ի մայիսին, նա արդեն հասցրել էր դառնալ Պանամերիկյան առաջնության արծաթե մեդալակիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment