Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին։
Վաավան նշել է, որ ռուսական օդանավը ենթադրաբար կարճ ժամանակով խախտել է Լեհաստանի օդային տարածքը ժամը 11:08-ին (Երևանի ժամանակով՝ 13:08-ին)՝ Բրանեւո քաղաքից հյուսիս։
Օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ ուղղաթիռը թռչել է Կալինինգրադի մարզից և ենթադրաբար 42 վայրկյան մնացել է Լեհաստանի օդային տարածքում։ Լեհաստանը օդ է բարձրացրել կործանիչներ և բարձր պատրաստականության վիճակի բերել ցամաքային ուժերը։