«Հայաստանում չի կարող լինել երկու խորհրդարան»․ ՔՊ-ն հեռացավ քննարկումից

Քաղաքականություն

23.09.2026 | 16:29

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներ և լուծումներ» թեմայով քննարկումից ՔՊ-ն և կառավարության ներկայացուցիչները հեռացան։

Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի ելույթներից հետո, երբ հերթը հասավ հարցուպատասխանին, ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը հայտարարեց, որ իշխանական թիմը հրաժարվում է մասնակցել քննարկմանը։

«Մենք այսօր եկել էինք այն ակնկալիքով, որ կքննարկենք Ղարաբաղի մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները, բայց այս հանդիպումը կարծես դարձել է միջխորհրդարանական հանդիպում, ինչ-որ պաշտոնների անուններ են հնչում: Իսկ մենք բազմիցս ասել ենք, որ Հայաստանում չի կարող լինել երկու խորհրդարան, չի կարող լինել երկու կառավարություն: Մենք ստիպված ենք լքել այս քննարկումը»,- նշեց Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment