Երևանում հիմնանորոգվող մանկապարտեզներին շուտով կավելանան ևս 32-ը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ 1963 թվականին կառուցված և երբեք չհիմնանորոգված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է։
«2019-2025 թթ. Երևանում հիմնանորոգել և վերակառուցել ենք 45 մանկապարտեզ, որտեղ հաճախում է մոտ 11,000 երեխա»,-գրել է Ավինյանը:
Երևանի քաղաքապետարանի միջոցներով իրականացվող հիմնանորոգման ու վերակառուցման ծրագրերի շրջանակում 2025 թվականին շահագործման կհանձնվի ևս 6 մանկապարտեզ՝ Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Աջափնյակ և Նոր Նորք վարչական շրջաններում։