Միրզոյանը կառավարության ներկայացուցիչը կլինի ԱԺ-ում TRIPP-ի վավերացման հարցով (PAN.am)

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշանակվել է կառավարության ներկայացուցիչ Ազգային ժողովում TRIPP-ի վերաբերյալ ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագիծը քննարկելու ընթացքում։ Որոշումը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ», – ասվում է որոշման մեջ:

Հունիսի 4-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:Նախագծի իրականացման համար ստեղծվել է հայ-ամերիկյան համատեղ TRIPP Development Company ընկերությունը, որում ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմում է 74%, իսկ Հայաստանինը՝ 26%:

Leave a comment