Ներմուծման` ՌԴ սահմանափակումները կզսպեն ՀՀ տնտեսական աճը. ԱԶԲ հետազոտություն

https://arm.sputniknews.ru/20260923/nermutsman-rd-sahmanapakumnery-kzspen-hh-tntesakan-atshy-azb-hetazvotutjun-107196279.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/98000173_171:0:2902:2048_1920x0_80_0_0_4b563ce41e9a8660faa6d983004a5905.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ասիական զարգացման բանկ (ազբ), հնա (համախառը ներքին արդյունք), կանխատեսում, հայաստան

ասիական զարգացման բանկ (ազբ), հնա (համախառը ներքին արդյունք), կանխատեսում, հայաստան

Բաժանորդագրվել

Բանկի տվյալներով` ՀՀ–ում ներդրումների ընդհանուր աճը 2026 թվականի առաջին կիսամյակում կտրուկ դանդաղել է մինչև 0,4%:

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Այս տարվա համար Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանի ՀՆԱ–ի աճի՝ հուլիսին նվազեցված կանխատեսումը հաստատել է 5%–ի մակարդակում, իսկ 2027 թվականի համար կանխատեսել 5,5%։ Այս մասին նշված է բանկի` Ասիայի երկրների տնտեսության թարմացված հետազոտության մեջ (Asian Development Outlook)։

Ըստ էության` ԱԶԲ-ն այսպիսով անփոփոխ է թողել ավելի վաղ՝ նույն տարվա հուլիսյան միջանկյալ զեկույցում ներկայացված նվազեցված ցուցանիշները։

Հետազոտության մեջ, մասնավորապես, ասված է, որ հուլիսի համար ԱԶԲ–ն Հայաստանի տնտեսության աճի իր կանխատեսումը 5,5%–ից նվազեցրել է մինչև 5%, 2027 թվականին՝ 5,7%–ից մինչև 5,5%:

Ինչ վերաբերում է գնաճին, ապա բանկը այս տարվա միջին տարեկան գնաճի մակարդակը Հայաստանի համար կանխատեսել է 4,2%, հաջորդ տարվա համար՝ 3,5% մակարդակ:

Ըստ ԱԶԲ–ի` Հայաստանի ՀՆԱ–ն 2025 թվականին աճել է 7,2%–ով։ 2026–ի պետբյուջեում տնտեսական աճը ամրագրված է 5,4 տոկոսի մակարդակում` չնայած պահանջարկի անկմանը, որը 2026 թվականի առաջին կիսամյակում կազմել է 6.0%։

Հետազոտության մեջ նշված է, որ ՀՀ–ում ներդրումների ընդհանուր աճը 2026 թվականի առաջին կիսամյակում կտրուկ դանդաղել է մինչև 0,4%:

«Ռուսաստանի կողմից ներմուծման սահմանափակումները և Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով տարածաշրջանային առևտրի խափանումները կզսպեն ՀՀ տնտեսական աճը: Այնուամենայնիվ, ներքին պահանջարկը, շինարարության և ծառայությունների ընդլայնումը, զբոսաշրջության աճը պետք է նպաստեն երկարաժամկետ տնտեսական աճին»,– նշված է ԱԶԲ հետազոտության մեջ:

ՀՀ–ում ծառայությունների գներն աճել են 2.6%–ով, իսկ մյուս ապրանքներինը՝ 1.6%–ով:

2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ բյուջեի եկամուտներն աճել են 14,7%–ով, քանի որ տնտեսությունը շարունակել է մեծացնել հարկերի հավաքագրումը, իսկ ընթացիկ ծախսերն աճել են 7,0%–ով՝ կենսաթոշակների, սոցիալական նպաստների և առողջապահության ծախսերի ավելացման միջոցով, ինչը մասամբ փոխհատուցել է կապիտալ ծախսերի 28,9%–ով նվազումը:

«Զգալիորեն ավելի բարձր եկամուտները և նախատեսվածից ցածր կապիտալ ծախսերը հանգեցրին բյուջեի մոտ 1,4%–ի ավելցուկի: Բյուջեի օպտիմալացման միջոցառումները հանգեցրին հարկաբյուջետային ՀՆԱ–ի 3,7%–ին համարժեք ավելցուկի»,– ընդգծել են ԱԶԲ–ից:

Հայաստանի ՀՆԱ–ն 2026 թվականի առաջին կիսամյակում աճել է 6%–ով. վիճակագրություն

Բանկի վերլուծությամբ` ՀՀ բյուջեի ծախսերը նվազել են մինչև ՀՆԱ–ի 25,7%–ը (2025 թվականի առաջին կիսամյակին եղել է 27,6%):

Հիշեցնենք, որ 2025 թվականի համար Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանի տնտեսության աճը կանխատեսել էր 5 %-ի, 2026 թվականին՝ 4,7 %-ի չափով:

Leave a comment