Եռակի օլիմպիական չեմպիոն դարձած լեռնադահուկորդը 58 տարվա վաղեմության ցուցանիշ է կրկնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շվեյցարացի լեռնադահուկորդ Ֆրանյո ֆոն Ալմենը երրորդ ոսկե մեդալն է նվաճել Իտալիայում անցկացվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։

24-ամյա մարզիկը հաղթել է նաև լեռնադահուկային սպորտի գերհսկա ոլորավայրէջքում։ Երկրորդ տեղը գրավել է ամերիկացի Ռայան Կոկրան-Սիգլը, բրոնզե մեդալակիր է դարձել աշխարհի գործող չեմպիոն, շվեյցարացի Մարկո Օդերմատը։

Ֆրանյո ֆոն Ալմենը վերջին 58 տարում առաջին լեռնադահուկորդն է, որը տղամարդկանց պայքարում երեք ոսկե մեդալ է նվաճում մեկ Օլիմպիական խաղերում։ 1968 թվականին նման հաջողության հասել էր լեգենդար լեռնադահուկորդ Ժան-Կլոդ Կիլին։

Կանանց պայքարում 2002թ․ Սոլթ Լեյք Սիթիում կայացած Օլիմպիական խաղերում երեք ոսկե մեդալ նվաճել է խորվաթ Յանիցա Կոստելիչը, հաղորդում է Օլիմպիական խաղերի մամուլի ծառայությունը։

Leave a comment