Հասարակություն
23.09.2026 | 11:44
Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանից պահանջում է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Հայրապետյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց և ընդհանուր շուրջ 129.1 միլիոն դրամ։ Դատարանն արդեն վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը։
Դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․
Դատախազությունը պահանջում է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույք, շուրջ 130 միլիոն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Բենիամինի Հայրապետյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
Ø 1 անշարժ գույք.
Ø 1 տրանսպորտային միջոց.
Ø 51 միլիոն 544 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
Ø 77 միլիոն 551 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։