Մենք նրանց շոշափելիորեն կհիշեցնենք. Զախարովան՝ ՄԱԿ-ում ուկրաինական ֆեյքերի զեկույցի մասին

https://arm.sputniknews.ru/20260923/menq-nranc-shvoshapelivoren-khishecnenq-zakharvovan-mak-um-ukrainakan-fejqeri-zekujci-masin-107191399.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

“Мы им тактильно напомним”: Мария Захарова поделилась подробностями доклада о фейках в Буче

Sputnik Արմենիա

“Мы им тактильно напомним”: Мария Захарова поделилась подробностями доклада о фейках в Буче

2026-09-23T12:15+0400

true

PT2M46S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107184982_321:0:1761:1080_1920x0_80_0_0_8ff24ac963eddb81ab02cc8a60300284.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ուկրաինա, ռուսաստան, մարիա զախարովա, սերգեյ լավրով, ֆեյք, տեսանյութեր, տեսանյութ, видео

միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ուկրաինա, ռուսաստան, մարիա զախարովա, սերգեյ լավրով, ֆեյք, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Դիվանագետը հավելել է, որ զեկույցը բաղկացած է ոչ միայն տեքստից և թվերից, այլև, հաշվի առնելով ՄԱԿ-ի քարտուղարությունում նստած մարդկանց մակարդակը, լրացվել է նկարներով:

ՌԴ պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողով է մուտքագրել զեկույց Կիևի ռեժիմի հանցագործությունների և Արևմուտքի կողմից տարածվող ապատեղեկատվության մասին: Այս մասին Sputnik ռադիոյի իր հեղինակային հաղորդման եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Տվյալ զեկույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կներկայացնի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որը մի քանի տարի չէր կարող Ռուսաստանին տրամադրել ոչ մի տեղեկություն այն Բուչայի հետ կապված, որի մասին նա անընդհատ խոսում էր և որտեղ գնացել էր։

Դիվանագետը հավելել է, որ զեկույցը բաղկացած է ոչ միայն տեքստից և թվերից, այլև, հաշվի առնելով ՄԱԿ-ի քարտուղարությունում ներկայիս նստածների մակարդակը, լրացվել է նկարներով:

«Այնտեղ նկարներ էլ կան», — նշել է Զախարովան։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Բուչայում անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի» լուսանկարներին, որտեղ հստակ երևում են ազովցիների*, Ուկրաինայի զինված ուժերի և տարածքային պաշտպանության ներկայացուցիչների անունները:

Նա հիշեցրել է, որ այդ զեկույցի շնորհանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին, և այն հասանելի է անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներով, իսկ ավելի ուշ կթարգմանվի արաբերեն և գերմաներեն: Դրան կարելի է ծանոթանալ առցանց, սակայն Ռուսաստանը Նյու Յորքում կտարածի այդ զեկույցի տպագիր տարբերակը, քանի որ «շոշափելի չներկայացնես՝ նրանք չեն կարդա»։

«Այս զեկույցը մեզ հետ կվերցնենք բոլոր հանդիպումների, նիստերի ժամանակ և կտրամադրենք, որպեսզի նրանք իմանան, թե ինչպես են մասնակցում ստի տարածմանը, որը հորինվել է ինչ-որ տեղ MI-5, MI-6-ի կենտրոնակայաններում՝ մանրակրկիտ մշակվելով Կիևի ռեժիմի կողմից», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ Մարիա Զախարովան նշել էր, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ծրագիրը հագեցած է լինելու:

Դիվանագետի խոսքով՝ առաջին հերթին կանցկացվեն բանակցություններ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Այնուհետև ՌԴ պատվիրակությունը կտեղափոխվի ՄԱԿ-ի կենտրոնակայան՝ մասնակցելու հանդիպումների «մարաթոնին»։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին: Նստաշրջանի կարգախոսն է՝ «Վստահության վերականգնում, վերափոխումների կառավարում. ՄԱԿ-ը, որն աշխատում է բոլորի համար»: Նստաշրջանը նախագահում է Բանգլադեշի արտաքին գործերի նախարար Խալիլուր Ռահմանը: Վեհաժողովի շրջանակներում նախատեսված են ոչ միայն ընդհանուր բանավեճեր (սեպտեմբերի 22-26-ը և սեպտեմբերի 28-ին), այլև առանձին բարձր մակարդակի թեմատիկ նիստեր՝ կլիմայի, զարգացման իրավունքի, ծովի մակարդակի բարձրացման, համավարակների կանխարգելման վերաբերյալ: Ընդ որում, նստաշրջանի անցկացման ընթացքում կատարվում է ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացը (Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ժամկետը լրանում է 2026 թվականի վերջին)։

* «Ազովը» ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է Ռուսաստանում:

Leave a comment