Պետդեպը հայտնել է սեպտեմբերի 23-ին Ռուբիո-Լավրով հանդիպման մասին

Քաղաքականություն

23.09.2026 | 11:52

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ տեղական ժամանակով 09:00-ին կհանդիպի ՌՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հետևում է Ռուբիոյի աշխատանքային գրաֆիկից, որը հրապարակվել է ԱՄՆ Պետքարտուղարության կողմից։

Հանդիպման մեկնարկին սպասվում է արարողակարգային նկարահանում։

ՌԴ ԱԳՆ-ում էլ հայտնել են, որ Լավրովն ու Ռուբիոն հանդիպման ընթացքում կքննարկեն Մոսկվայի և Վաշինգտոնի համագործակցությունը ՄԱԿ-ի շրջանակում։ Գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը երկար ժամանակ չեն կարողանում «ընդհանուր եզրեր» գտնել կազմակերպության օրակարգի մի շարք զգայուն հարցերի շուրջ։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Կիրիլ Լոգվինովը հայտնել էր, որ Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում։ Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան կդիտարկի ՌԴ ԱԳ նախարարի՝ արևմտյան երկրների ներկայացուցիչների հետ այլ երկկողմ հանդիպումների վերաբերյալ առաջարկները՝ հաշվի առնելով նրա աշխատանքային գրաֆիկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment