Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:25-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա – Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են «Dodge» և «Tesla» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով էլ «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, անցել մայթով և բախվել «Գրանդ Քենդի» ընկերության խանութի դռանը՝ կոտրելով այն։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Dodge»-ի վարորդը։