https://arm.sputniknews.ru/20260923/arcakhci-qnnichy-dati-e-tvel-qkin-vitsharkelvov-iren-pashtvonic-azatelu-hramany-107184127.html
Արցախցի քննիչը դատի է տվել ՔԿ–ին՝ վիճարկելով իրեն պաշտոնից ազատելու հրամանը
Արցախցի քննիչը դատի է տվել ՔԿ–ին՝ վիճարկելով իրեն պաշտոնից ազատելու հրամանը
Sputnik Արմենիա
Լրատվամիջոցի փոխանցմամբ` քննիչը դատարանից պահանջում է իր հետ կապված երկու հրամանն էլ չեղարկել։ 23.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-23T10:53+0400
2026-09-23T10:53+0400
2026-09-23T10:54+0400
հհ քննչական կոմիտե
դատ
դատարան
զլմ
քննիչ
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_d508babac62c945c4656d79762199845.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ, ծնունդով Արցախից Արայիկ Պետրոսյանը դատի է տվել Քննչական կոմիտեին՝ վիճարկելով իրեն պաշտոնից ազատելու և այլ պաշտոնի տեղափոխելու` ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի հրամանները։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։Լրատվամիջոցի փոխանցմամբ` Պետրոսյանը պահանջում է չեղարկել իր հետ կապված երկու հրամանն էլ։ Եթե իր նախկին պաշտոնը կառուցվածքային փոփոխությունների պատճառով այլևս չկա, ապա նա պահանջում է օրենքով սահմանված կարգով իրեն առաջարկել համապատասխան այլ պաշտոններ և հնարավորություն տալ որոշելու՝ համաձա՞յն է նշանակվել այդ պաշտոնին, թե՞ ոչ։Պետրոսյանը նաև պահանջում է քննարկել իրեն ՔԿ կադրերի ռեզերվում գրանցելու հարցը։Ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ըստ ՔԿ–ի` նրանք ծեծել են քննիչներին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_81ac8bdacacb31b6377ae9eb8713657c.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, դատ, դատարան, զլմ, քննիչ, արցախ
հհ քննչական կոմիտե, դատ, դատարան, զլմ, քննիչ, արցախ
10:53 23.09.2026 (Թարմացված է: 10:54 23.09.2026)
Բաժանորդագրվել
Լրատվամիջոցի փոխանցմամբ` քննիչը դատարանից պահանջում է իր հետ կապված երկու հրամանն էլ չեղարկել։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ, ծնունդով Արցախից Արայիկ Պետրոսյանը դատի է տվել Քննչական կոմիտեին՝ վիճարկելով իրեն պաշտոնից ազատելու և այլ պաշտոնի տեղափոխելու` ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի հրամանները։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Մենք Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե Պետրոսյանն ազատվե՞լ է աշխատանքից։ ՔԿ-ից մեզ ուղարկեցին օգոստոսի 28-ի հրամանը, որով նա ազատվել է հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա։ Մինչ այդ՝ օգոստոսի 21-ին, Պետրոսյանին ազատել էին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից և նշանակել այլ վարչության պետի տեղակալ։ Այս ազատումն Արայիկ Պետրոսյանի սրտով չի եղել` նա դիմում է գրել և ազատվել նոր նշանակված պաշտոնից ու դիմել դատարան»,–գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ` Պետրոսյանը պահանջում է չեղարկել իր հետ կապված երկու հրամանն էլ։ Եթե իր նախկին պաշտոնը կառուցվածքային փոփոխությունների պատճառով այլևս չկա, ապա նա պահանջում է օրենքով սահմանված կարգով իրեն առաջարկել համապատասխան այլ պաշտոններ և հնարավորություն տալ որոշելու՝ համաձա՞յն է նշանակվել այդ պաշտոնին, թե՞ ոչ։
Պետրոսյանը նաև պահանջում է քննարկել իրեն ՔԿ կադրերի ռեզերվում գրանցելու հարցը։