Հոկտեմբերից «Wizz Air» ավիաընկերությունն ավելացնում է Երևան–Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4 չվերթի, հայտնել է Հայաստանում Չեխիայի դեսպանությունը։
«Հոկտեմբերից «Wizz Air»-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4-ի, իսկ դեկտեմբերի կեսերից՝ մինչև շաբաթական 5-ի։ Չվերթների ավելի բարձր քանակը նշանակում է ավելի հեշտ ու հարմարավետ ճանապարհորդություն զբոսաշրջիկների, ուսանողների և գործարարների համար, նաև՝ մեր երկու երկրների միջև ավելի սերտ կապեր»,- ասվում է գրառման մեջ։