46–ամյա տղամարդը հայտնել է, որ վաճառքի համար նախատեսված 800 լիտր ալկոհոլային սպիրտ կա․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Համայնքային ոստիկանները ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները փետրվարի 10-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող շուկայի պահեստային տարածքում 46-ամյա տղամարդը, առանց համապատասխան թույլատվության և լիցենզիայի, զբաղվում է ալկոհոլային սպիրտի վաճառքով։
Բացատրական աշխատանքի արդյունքում 46-ամյա տղամարդը հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է, և նշված վայրում վաճառքի համար նախատեսված 800 լիտր ալկոհոլային սպիրտ կա:
Վանաձորի 46-ամյա բնակիչը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: