Ամերիկյան MQ-4C Triton հեռահար ռադիոէլեկտրոնային հետախուզական անօդաչու թռչող սարքը երեկ մի քանի ժամ տևողությամբ թռիչք է իրականացրել Իրանի ափից հարավ-արևելք ընկած շրջանում, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Flightradar24-ի տվյալները։
Անօդաչու թռչող սարքն արձակվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Դաֆրա ավիաբազայից: Այն մի քանի ժամ թռիչքներ է իրականացրել Իրանի մոտ գտնվող Օմանի ծոցի միջազգային ջրերի վրա։
Մեծ հեռահարության և բարձրության MQ-4C Triton հետախուզական անօդաչու թռչող սարքը կարող է իրական ժամանակում հետախուզական տվյալներ տրամադրել հսկայական օվկիանոսային և ափամերձ տարածքների վերաբերյալ: Անօդաչու թռչող սարքը կարող է օդում մնալ ավելի քան 30 ժամ՝ թռչելով մինչև 17,000 մետր բարձրության վրա և մինչև 610 կմ/ժ արագությամբ։
ԱՄԷ-ի Ալ-Դաֆրա ավիաբազայում ներկայում տեղակայված են երեք MQ-4C Triton անօդաչու թռչող սարքեր։