ՌԴ ԶՈւ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ձեռնարկություններին

Բաժանորդագրվել

Խմբային հարվածներում ՌԴ ԶՈւ-ն անօդաչու թռչող սարքեր է կիրառել։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական բանակը գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինայի ԶՈւ ռազմարդյունաբերական և վառելիքաէներգետիկ համալիրների ձեռնարկություններին, լոգիստիկ կենտրոններին և նավերին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Գիշերվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով խմբային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ԶՈւ ռազմաարդյունաբերական և վառելիքաէներգետիկ համալիրների ձեռնարկություններին, լոգիստիկ կենտրոններին, ինչպես նաև ծովային նավերին»,-ասված է հրապարակման մեջ:

Հարվածների հետևանքով խոցվել են.

Կիև քաղաքում և Կիևի մարզում՝

անօդաչու թռչող սարքերի արտադրության համար նյութերի պահպանման պահեստ,
ԱԹՍ-ների համար բաղադրիչներ արտադրող ձեռնարկություն («Տուկանս» ՍՊԸ) Վիշնյովո բնակավայրում,

Օդեսայի մարզում՝

երեք լոգիստիկ կենտրոն Օդեսայում, որոնք Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար պահեստավորում և բաշխում են ռազմական և կրկնակի նշանակության բեռներ,
անօդաչու թռչող սարքերի համար բաղադրիչների պահեստ Օդեսայի մարզի Միրնոյե բնակավայրում։

Բացի այդ, ծովով անցման պահին խոցվել է ծովային բեռնանավ, որը Օդեսա նավահանգիստ էր փոխադրում ռազմական նշանակության բեռներ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment