https://arm.sputniknews.ru/20260922/adrbejani-vandalizmy-bavarar-e-vor-interpvoly-hetakhuzum-hajtarari-baqvi-dem-qvortvoshjan-107161002.html
Ադրբեջանի վանդալիզմը բավարար է, որ Ինտերպոլը հետախուզում հայտարարի Բաքվի դեմ. Քորթոշյան
Ադրբեջանի վանդալիզմը բավարար է, որ Ինտերպոլը հետախուզում հայտարարի Բաքվի դեմ. Քորթոշյան
Sputnik Արմենիա
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրենի խոսքով` Ադրբեջանի քարոզչության դեմ անհրաժեշտ հակաքայլերի ուշացման պատճառով հայկական… 22.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-22T22:35+0400
2026-09-22T22:35+0400
2026-09-22T22:36+0400
ադրբեջան
բաքու
ինտերպոլ
դադիվանք
խաչքար
վանդալիզմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/15/41129893_0:19:1600:919_1920x0_80_0_0_88cf5afc9672be883622090ef28ae4dd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Ինտերպոլը լուրջ կառույց է և իր կանոնադրության համաձայն չի զբաղվում քաղաքականացված գործերով. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը` անդրադառնալով Դադիվանքի խաչքարերի շուրջ Ադրբեջանի բարձրացրած աղմուկին։Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության պետ Սաբինա Հաջիևան հայտարարել է, որ վերականգնողական աշխատանքներ են սկսել Դադիվանքում` նշելով, որ այնտեղից հայերի տարած սրբապատկերներն ու խաչքարերը, իրենց դիմումի համաձայն, ընդգրկվել են Ինտերպոլի «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում և Ինտերպոլի անդամ պետություններից որևէ մեկում հայտնաբերվելու դեպքում պետք է վերադարձվեն Ադրբեջան։Նա նաև հիշեցնում է, որ տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից տարբեր ժամանակներում ընդունվել են բանաձևեր, որոնք Ադրբեջանին մեղադրում են հայկական հուշարձանների ոչնչացման համար։ Հետևաբար, փաստ է, որ եթե դրանք տեղափոխվել են, ապա դա արվել է միայն այդ արժեքների փրկության համար։«Դա ոչ միայն հայկական կողմն է արձանագրել, այլ նաև Եվրոխորհուրդը, միջազգային դատարանը, որ, օրինակ, միայն Ջուղայում Ադրբեջանը 1000-ավոր խաչքարեր է ոչնչացրել, ամբողջ Նախիջևանի մշակութային հուշարձանները, հազարավորներ գերեզմանաքարեր, եկեղեցիներ, բազմաթիվ հուշարձաններ ու խաչքարեր հիմնահատակ ավերել է, ավերել է նաև իր հսկողության տակ անցած Արցախի Կանաչ ժամը, Սուրբ Սարգիսը՝ Մոխրենիսի վանքը, և բազմաթիվ այլ հուշարձաններ։ Հազարավոր հուշարձաններ է ավերել նաև Գանձակի շրջանում։ Միայն այս փաստերը բավարար են, որ Ինտերպոլն արդեն հետախուզում հայտարարի Ադրբեջանի դեմ»,– ասում է Քորթոշյանը։Նշում է` Ադրբեջանը պետական քաղաքականությամբ վանդալիզմ իրականացնող երկիր է, և Ինտերպոլ դիմելու իրավունք չունի։ Նրա պահանջը ընդհանրապես պետք է անտեսվի։«Բաքուն երկակի ստանդարտներով խաղ է խաղում. ինքը ոչնչացնում է հայկական հուշարձանները և խոսում դրանք «գողանալու» կամ տեղափոխելու մասին»,– ասում է մեր զրուցակիցը։Ինչ վերաբերում է Ադրբեջանի պետական քարոզչությանը հայկական կողմի պատասխանին, հիմնադրամի փոխտնօրենը նկատում է, որ Գանձասարն ու Դադիվանքը աղվանական, իսկ Հայոց պատմությունը դատարկ էջերով գիրք ներկայացնելու Ադրբեջանի փորձին Մատենադարանի տնօրինությունն արժանի պատասխան տվեց։ Բայց միայն մասնագիտական հանրույթի արձագանքը, նրա դիտարկմամբ, միջազգային դիվանագիտության մեջ բավարար չէ։Այլապես, Ադրբեջանի քարոզչության դեմ անհրաժեշտ հակաքայլերի հապաղման պատճառով, նրա բնորոշմամբ, միջազգային հանրության հիշողության մեջ հայկական հուշարձաններից կարող են մնալ միայն արխիվային լուսանկարները։ Կամ դրանք ադրբեջանական կողմն այնպես կխեղաթյուրի, որ հավասարազոր կլինի ոչնչացման։Նշենք, որ 2020թ–ի նոյեմբերի 14-ին` Քարվաճառը հանձնելուց 10 օր առաջ, Մայր աթոռը Ս. Էջմիածինը իրազեկում էր տարածել, ըստ որի Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, և սրբավայրին որևէ վտանգ չի սպառնում: Մինչ այդ հինավուրց վանքի հոգևոր-մշակութային ժառանգությունը անխաթար պահպանելու նպատակով հանվել և տեղափոխվել են նշանավոր խաչքարերը:Ատեցի աչքերս, որ անհայ Արցախ տեսան. Դադիվանքի վանահայրը` ծառայության և վանքը լքելու մասին
ադրբեջան
բաքու
դադիվանք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/15/41129893_0:0:1424:1068_1920x0_80_0_0_f5211c84d94b729f6aacf497c596d53f.jpg.webp
ադրբեջան, բաքու, ինտերպոլ, դադիվանք, խաչքար, վանդալիզմ
ադրբեջան, բաքու, ինտերպոլ, դադիվանք, խաչքար, վանդալիզմ
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրենի խոսքով` Ադրբեջանի քարոզչության դեմ անհրաժեշտ հակաքայլերի ուշացման պատճառով հայկական հուշարձաններից միջազգային հանրության հիշողության մեջ կարող են մնալ միայն արխիվային լուսանկարները։
«Եթե հուշարձանները, այս դեպքում` հայկական հուշարձանները, գտնվում են կոնֆլիկտի գոտում և վտանգված են, դրանց պահպանության նպատակով տեղաշարժը կամ այլ ապահով տեղեր տեղափոխելը, որպես քրեական գործ չի կարող ընդունվել»,– ասում է Քորթոշյանը։
Նա նաև հիշեցնում է, որ տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից տարբեր ժամանակներում ընդունվել են բանաձևեր, որոնք Ադրբեջանին մեղադրում են հայկական հուշարձանների ոչնչացման համար։ Հետևաբար, փաստ է, որ եթե դրանք տեղափոխվել են, ապա դա արվել է միայն այդ արժեքների փրկության համար։
«Դա ոչ միայն հայկական կողմն է արձանագրել, այլ նաև Եվրոխորհուրդը, միջազգային դատարանը, որ, օրինակ, միայն Ջուղայում Ադրբեջանը 1000-ավոր խաչքարեր է ոչնչացրել, ամբողջ Նախիջևանի մշակութային հուշարձանները, հազարավորներ գերեզմանաքարեր, եկեղեցիներ, բազմաթիվ հուշարձաններ ու խաչքարեր հիմնահատակ ավերել է, ավերել է նաև իր հսկողության տակ անցած Արցախի Կանաչ ժամը, Սուրբ Սարգիսը՝ Մոխրենիսի վանքը, և բազմաթիվ այլ հուշարձաններ։ Հազարավոր հուշարձաններ է ավերել նաև Գանձակի շրջանում։ Միայն այս փաստերը բավարար են, որ Ինտերպոլն արդեն հետախուզում հայտարարի Ադրբեջանի դեմ»,– ասում է Քորթոշյանը։
Նշում է` Ադրբեջանը պետական քաղաքականությամբ վանդալիզմ իրականացնող երկիր է, և Ինտերպոլ դիմելու իրավունք չունի։ Նրա պահանջը ընդհանրապես պետք է անտեսվի։
«Բաքուն երկակի ստանդարտներով խաղ է խաղում. ինքը ոչնչացնում է հայկական հուշարձանները և խոսում դրանք «գողանալու» կամ տեղափոխելու մասին»,– ասում է մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի պետական քարոզչությանը հայկական կողմի պատասխանին, հիմնադրամի փոխտնօրենը նկատում է, որ Գանձասարն ու Դադիվանքը աղվանական, իսկ Հայոց պատմությունը դատարկ էջերով գիրք ներկայացնելու Ադրբեջանի փորձին Մատենադարանի տնօրինությունն արժանի պատասխան տվեց։ Բայց միայն մասնագիտական հանրույթի արձագանքը, նրա դիտարկմամբ, միջազգային դիվանագիտության մեջ բավարար չէ։
«Ես կարծում եմ, հայկական կողմը պետք է համաշխարհային հանրությանը ներկայացնի իր բոլոր փաստարկները, որ հայկական մշակույթը Ադրբեջանի տարածքում վտանգված է, և եթե միջազգային ատյանները չեն կարողանա հայկական հուշարձանները դուրս հանել Ադրբեջանի հսկողության տակ մնացած տարածքներից, ապա պետք է այնպիսի հսկողություն ապահովեն, որ Ադրբեջանը չկարողանա դրանք ոչնչացնել»,– առաջարկում է մասնագետը։
Այլապես, Ադրբեջանի քարոզչության դեմ անհրաժեշտ հակաքայլերի հապաղման պատճառով, նրա բնորոշմամբ, միջազգային հանրության հիշողության մեջ հայկական հուշարձաններից կարող են մնալ միայն արխիվային լուսանկարները։ Կամ դրանք ադրբեջանական կողմն այնպես կխեղաթյուրի, որ հավասարազոր կլինի ոչնչացման։
Նշենք, որ 2020թ–ի նոյեմբերի 14-ին` Քարվաճառը հանձնելուց 10 օր առաջ, Մայր աթոռը Ս. Էջմիածինը իրազեկում էր տարածել, ըստ որի Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, և սրբավայրին որևէ վտանգ չի սպառնում: Մինչ այդ հինավուրց վանքի հոգևոր-մշակութային ժառանգությունը անխաթար պահպանելու նպատակով հանվել և տեղափոխվել են նշանավոր խաչքարերը: