Լոռիում դպրոցում ծեծկռտուք է եղել, 13-ամյա երեխան ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել

Հասարակություն

12.02.2026 | 13:30

Երեկ՝ փետրվարի 11-ին, Լոռու մարզի դպրոցներից մեկում աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մի աշակերտ տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Դեպի մասին ահազանգում է քաղաքացի Աննա Հովհաննիսյանը։

Վերջինս Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ 13-ամյա  աշակերտը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, տղային դաժանաբար ծեծի ենթարկողները նրա հասակակիցներն են։ 

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը Factor TV-ին հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 247-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը): 

Կատարվում է նախաքննություն:

Արաքս Մամուլյան

Leave a comment