«Ես ռիսկը տեսել եմ, ասել եմ՝ պետք է ստուգել, և բացահայտվել է»,- այս մասին այսօր Կառավարության նիստից հետո նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք նա տեղյակ է՝ նախարարությունում ինչ է կատարվում, և որ կոռուպցիա կա։
«Ես ռիսկերը շատ արագ տեսնում եմ։ Որտեղ ռիսկ եմ տեսնում, ստուգման, վերստուգման մեխանիզմներ ենք կիրառում, որպեսզի բացառվի։ Հիմա էլ չեմ բացառում, որ ինչ-որ տեղ ինչ- որ բան կարա լինի, բայց վայն էն ա, իմացա»։