Վեճ՝ ավտոբուսում․ Ուղևորը պնդել է, որ վճարել է, սակայն հսկիչը տուգանման ակտ է կազմել

Ավտոբուսում վեճ է ծագել ուղևորի և քաղաքապետարանի հսկիչ աշխատակցի միջև այն բանից հետո, երբ քաղաքացին պնդել է, որ վճարել է ուղեվարձը, սակայն տուգանվել է։

«Հենց հիմա ստուգեք իմ քարտը, ես վճարել եմ, ստուգեք ու հենց հիմա չեղարկեք ակտը։ Առանց ստուգելու ինձ տուգանել եք»,-պնդել է քաղաքացին, հայտնում է Panorama.am-ը:

Հսկիչն իր հերթին պատճառաբանել է, թե քաղաքացին հրաժարվել է տրամադրել քարտը։ Կինը, սակայն, պնդել է, որ մինչև քարտը տրամադրելը պահանջել է իրեն ներկայացնել որոշումը։

Ի վերջո, հսկիչ աշխատակիցը լքել է ավտոբուսը՝ առանց կազմված ակտը չեղարկելու։ Ուղևորը հայտարարել է, որ հետևողական է լինելու իր իրավունքների պաշտպանության հարցում։

Leave a comment