«Մայթից մայթ հասնելը վերածվել է ջրային արգելքներով պայքարի»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Երևանը կրկին լճերի մեջ է
     Մի քիչ ձյուն, մի քիչ հալոցք, մի թեթև անձրև և ամբողջ քաղաքը հայտնվում է ջրի մեջ, ոչ թե բնական աղետի պատճառով, այլ՝ քաղաքային կառավարման ձախողման պատճառով։
     Ո՞նց պետք է մարդիկ անցնեն փողոցը, երբ մայթից մայթ հասնելը վերածվել է ջրային արգելքներով պայքարի։
     Երեխաները ո՞նց հասնեն մանկապարտեզ ու դպրոց, երբ ծնողները ստիպված են մեքենաների հոսքի մեջ, ջրերի միջով՝ վտանգելով իրենց կյանքը, մի կերպ թռչկոտալ տարբեր տրամաչափի լճակներում։
     Մինչդեռ արդեն 8 տարի շարունակ համայնքային բյուջեներ են ծախսվել «բարեկարգման» անվան տակ, բայց ջրահեռացման համակարգը փաստացի չի գործում։
     Փողերը մսխվում PR-ի վրա, իսկ Երևանը մնում է տարբեր խնդիրներով լճացած»։

Leave a comment