ՀՀ-ում Toyota մեքենաների սեփականատերերն արդեն կարող են սպասարկվել Toyota Center VG-ում (PAN.am)

Հայաստանում Toyota ավտոմեքենաների սեփականատերերն այժմ ունեն պրոֆեսիոնալ տեխսպասարկման և հետվաճառքային ծառայությունների համար նախատեսված ևս մեկ պաշտոնական վայր։

Toyota Caucasus-ը՝ Կովկասյան տարածաշրջանում Toyota և Lexus ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկացրել է, որ սեպտեմբերի 25-ից Հայաստանում Toyota ամտոմեքենաների սեփականատերերը կարող են սպասարկումն իրականացնել Toyota Center VG-ում։ Այն հանդիսանում է Toyota-ի նոր, լրացուցիչ լիազորված սպասարկման կենտրոնը Երևանում։

Նոր կենտրոնի գործարկումը Հայաստանում ընդլայնում է Toyota-ի լիազորված սպասարկման ծառայությունների հասանելիությունը՝ հաճախորդներին ապահովելով ավելի մեծ հարմարավետություն և պրոֆեսիոնալ հետվաճառքային աջակցության առավել հասանելիություն՝ միաժամանակ երաշխավորելով, որ ավտոմեքենաների սպասարկումն իրականացվում է Toyota-ի չափանիշներին համապատասխան։

Toyota Center VG-ն ներկայում առաջարկում է՝

  • պարբերական տեխնիկական սպասարկում
  • Toyota օրիգինալ պահեստամասերի տեղադրում
  • ավտոմեքենայի ընդհանուր տեխնիկական վիճակի ստուգում և անհրաժեշտ սպասարկման աշխատանքներ։

Սպասարկման և վերանորոգման բոլոր աշխատանքներն իրականացվում են Toyota-ի չափանիշներին համապատասխան՝ օգտագործելով Toyota-ի պաշտոնական տեխնիկական տեղեկատվությունը և հաստատված սպասարկման ընթացակարգերը։ Սա նպաստում է Toyota ավտոմեքենաների հուսալիության, անվտանգության և երկարամյա անխափան շահագործման ապահովմանը։

Դիմելով ավտոմեքենաների սպասարկման լիազորված կենտրոն՝ հաճախորդները կարող են վստահ լինել, որ աշխատանքները կատարվում են արտադրողի պահանջներին համապատասխան: Բացի այդ, Toyota Center VG-ում սպասարկումն օգնում է պահպանել համապատասխան երաշխիքային ծածկույթի վավերականությունը և ապահովում, որ սպասարկման վերաբերյալ տվյալները ճանաչվեն Toyota Caucasus-ի կողմից։

Toyota Center VG-ի գործարկումն ավելի է ամրապնդում Toyota-ի լիազորված սպասարկման ցանցը Հայաստանում՝ ՝ հաճախորդներին տրամադրելով ավելի մեծ ճկունություն և մասնագիտական հետվաճառքային ծառայություններից օգտվելու առավել հարմարավետ պայմաններ:

Toyota Caucasus-ը շարունակում է իր հանձնառությունը՝ տարածաշրջանի հաճախորդների համար սեփականության փորձառությունն առավել հարմարավետ և բարձրակարգ դարձնելու ուղղությամբ՝ շարունակաբար ընդլայնելով լիազորված վաճառքի և սպասարկման կենտրոնների ցանցը և հաճախորդներին ավելի հասանելի դարձնելով բարձրորակ արտադրանքը, վստահելի հետվաճառքային աջակցությունն ու պրոֆեսիոնալ սպասարկումը։

Ամրագրումների և սպասարկման վերաբերյալ հարցերի դեպքում հաճախորդներին առաջարկվում է անմիջապես կապ հաստատել Toyota Center VG-ի հետ +374 11 30 00 07 հեռախոսահամարով  կամ էլ. փոստով՝ [email protected], իսկ հասցեն՝ Մհեր Մկրտչյան 1։

Leave a comment