Զբոսաշրջության ծավալներն աճում են, իսկ ծառայությունների մեծ մասը ձեռք է բերվում առցանց. Փաշինյանը՝ ոլորտում հայտարարագրման մասին

Զբոսաշրջության ծավալներն աճում են, իսկ ծառայությունների մեծ մասը ձեռք է բերվում առցանց. Փաշինյանը՝ ոլորտում հայտարարագրման մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կառավարության որոշմամբ՝ զբոսաշրջային գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները պարտավոր են գրանցվել և հայտարարագրել իրենց գործունեությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս որոշումը զբոսաշրջության ոլորտում նոր ստանդարտ սահմանելու մասին է։ Նրա խոսքով՝ զբոսաշրջության ծավալներն աճում են, իսկ ծառայությունների մեծ մասը ձեռք է բերվում առցանց։

«Այսօր մարդն առցանց հարթակում տեսնում է առաջարկվող ծառայությունը, և շատ դեպքերում ֆոտոշոփը մեծ ազդեցություն է ունենում։ Մարդը չի գնում սենյակի դուռը բացի նայի ու հետո որոշի, այլ օնլայն է գնում ծառայությունը, բայց հաճախ իրականությունն ու համացանցային գովազդը էապես տարբերվում են»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ առաջարկվող ծառայությունները պետք է ներկայացվեն իրականությանը համապատասխան։

Վարչապետը նաև հայտարարել է, որ 2026 թվականի հունվարին Հայաստանը զբոսաշրջության ոլորտում նոր ռեկորդ է գրանցել։

«Ռեկորդը թարմացվեց․ 2026-ի հունվարը լավագույն հունվարն է բոլոր հունվարների մեջ։ Երբևէ հունվարին 179 հազար 400 զբոսաշրջիկ չի եղել Հայաստանում․ սա 29 տոկոսով ավելի է նախորդ տարվա հունվարի համեմատ»,- ասել է վարչապետը:

Leave a comment