Արքայազն Հարրին ցանկանում է ֆիլմ նկարահանել արքայադուստր Դիանայի մասին

Արքայազն Հարրին ցանկանում է ֆիլմ նկարահանել արքայադուստր Դիանայի մասին

Սասեքսի դուքս, արքայազն Հարրին ծրագրում է մոր՝ Ուելսի արքայադուստր Դիանայի պատվին վավերագրական ֆիլմ նկարահանել։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Արքայազն Հարրին ցանկանում է ֆիլմի թողարկումը կապել Դիանայի մահվան 30-րդ տարելիցի հետ։ Նա մահացել է 1997 թվականի օգոստոսի 31-ին։ Բրիտանական թագավորական ընտանիքի անդամը կարծում է, որ վավերագրական ֆիլմի միջոցով կարող է «ամենանշանակալի ձևով» հարգանքի տուրք մատուցել մոր ժառանգությանը։

Պարբերականի տեղեկություններով՝ Հարրին կապ է հաստատել Դիանայի ընկերների և հարազատների, այդ թվում՝ նրա եղբոր՝ Չարլզ Սպենսերի հետ՝ հետաքրքրվելով՝ արդյոք նրանք կհամաձայնեն մասնակցել վավերագրական ֆիլմին։

Միևնույն ժամանակ, աղբյուրը նշել է, որ ֆիլմի ստեղծման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Այս պահին արքայազնը դիտարկում է մոր հիշատակը հարգելու մի քանի տարբերակ։

«Ոչինչ վերջնականապես որոշված կամ հաստատված չէ, և նա դեռ մտածում է, թե ինչպես առավել նշանակալի կերպով հարգի նրա հիշատակը այս կարևոր տարում»,- հայտնել են աղբյուրները։

Leave a comment