ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չի աջակցել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կանադայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերին։ Օրենսդիրները 219 դեմ և 211 կողմ ձայներով քվեարկեցին կանադական ապրանքների դեմ առևտրային միջոցառումների հիմք հանդիսացող արտակարգ դրության ռեժիմը չեղարկող բանաձևին։
Մաքսատուրքերը դատապարտող փաստաթուղթը ուղարկվել է Սենատ։ Reuters-ի գնահատատմամբ՝ վերին պալատը ևս մեծ հավանականությամբ կաջակցի փաստաթղթին, սակայն սենատորներին կարող է չբավարարել ձայները, որպեսզի նախագահին թույլ չտան օգտվել վետոյի իրավունքից և մերժել փաստաթուղթը:
Անցյալ տարվա փետրվարին Թրամփը արտակարգ դրություն հայտարարեց՝ Կանադայի կողմից թմրանյութերի, մասնավորապես՝ ֆենտանիլի անդրսահմանային ապօրինի շրջանառության դեմ պայքարի ենթադրյալ անկարողության պատճառով, և 25% մաքսատուրք սահմանեց կանադական ապրանքների մեծ մասի վրա։