Փաշինյանը հույս հայտնեց, որ կդադարեցվեն դեսպանատների իներցիայով ծանուցումները՝ ՀՀ սահմանամերձ հատվածներ և Սյունիքի մարզ չգնալու հորդորով

Փաշինյանը հույս հայտնեց, որ կդադարեցվեն դեսպանատների իներցիայով ծանուցումները՝ ՀՀ սահմանամերձ հատվածներ և Սյունիքի մարզ չգնալու հորդորով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարության  նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն մի քանի հանգամանքները, որոնք նպաստում են դեպի Հայաստան զբոսաշրջության հոսքերի աճին:

«Առաջինը հաստատված խաղաղությունն է, և այս առումով, հույս ունեմ, որ օտարերկրյա այն դեսպանատները, որոնք նախորդ տարիներին անընդհատ ծանուցումներ են տարածել, որ իրենց քաղաքացիները խուսափեն սահմանամերձ հատվածներ գնալ, Սյունիքի մարզ գնալ, այդ ծանուցումները կդադարեցվեն»,- ասաց նա և դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ նշեց, որ պետք է աշխատել այդ դեսպանների հետ, որպեսզի վերջիններս իներցիայով նույնը չշարունակեն:

Ըստ Փաշինյանի՝ մեկ այլ հանգամանք է տնտեսական զարգացումը, ինչպես նաև Հայաստանի՝ անվանգ երկիր լինելու հանգամանքը, քանի որ ռեյտինգային տարբեր աղյուսակներում ՀՀ-ն դիտարկվում է որպես անվտանգ երկիր՝ ներքին անվտանգության և հանցավորության տեսանկյունից:

«2025-ին մենք հանցավորության որոշակի նվազում ենք ունեցել, և կարծում եմ, որ սրանք էլ են լրացուցիչ գործոններ, որոնք նպաստում են զբոսաշրջային հոսքերի աճին»,- ասաց նա:

Leave a comment