UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը և բրազիլացի մարտիկ Մաուրիսիո Ռուֆին բժշկական որակազրկում են ստացել Լոս Անջելեսում կայացած խառը մենամարտերի UFC 331 մրցաշարից հետո, հաղորդում է MMAJunkie-ն՝ հղում անելով Կալիֆորնիայի բժշկական հանձաժողովին:
Երկու մարտիկներն էլ 45 օրով հեռացվել են մենամարտերից, իսկ կոնտակտային մարզումներ չեն կարող անցկացնել 30 օր: Բացի այդ, Ծառուկյանը և Ռուֆին չեն կարող 60 օր մասնակցել մրցումների կամ մինչև բժշկից համապատասխան թույլտվություն ստանալը: Պատճառը մարտիկներից յուրաքանչյուրի աջ աչքի վնասվածքն է:
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին: Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 27 հանդիպման, տարել 24 հաղթանակ ու կրել 3 պարտություն։
Դավիթ Եղիազարյան