ՌԴ-ն մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերը

Ռուսաստանի կառավարությունը մինչև 2026 թվականի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերը։ Այս մասին հայտնել է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը։

«Կառավարությունը մինչև 2026 թվականի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերը։

Որոշումն ուղղված է արտահանման լոգիստիկայի վերակազմավորման պայմաններում ռուսաստանցի արտադրողներին և հացահատիկի ու յուղատու մշակաբույսերի արտահանողներին աջակցելուն»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

 

Leave a comment