Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով

Այսօր՝ Սեպտեմբերի 21-ին, լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը: 

Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ 

«Շնորհավոր Հայաստանի Անկախության տոնը»,- նշվում է հաղորդագրությունում:

Leave a comment