Սամվել Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ անդրադարձել է իշխանությունների կազմակերպած «Ֆեստիվառ» միջոցառումներին և դրանց մասնակցող իշխանամերձ անձանց՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ դատապարտված որոշ անձինք, անտեսելով դատավճիռները, ազատության մեջ մասնակցում են ժամանցային միջոցառումներին։
Սամվել Աշոտյանը, մասնավորապես, գրել է․
«Նկարում պատկերված անձանցից երկուսն էլ, համաձայն մամուլում տեղ գտած լուրերի, դատապարտվել են ազատազրկման, սակայն, ինչպես տեսնում ենք, ազատության մեջ վայելում են նիկոլական փարթին։
Ըստ նույն աղբյուրների՝ մեկը դատապարտվել է 4 տարի 3 ամիս ժամկետով՝ կրակոցներ արձակելու և խուլիգանություն կատարելու համար:
Մյուսը դատապարտվել է 1.5 տարի ազատազրկման՝ արցախահայության նկատմամբ ատելություն սերմանելու համար։
Վերջինիս «գրչին են պատկանում». «…արցախցին էլ հավերժ Աստծու կողմից մենակ բայրաքթար կուլ տա…»,— ու այլ՝ շատ ավելի քստմնելի ու տխրահռչակ բառեր։
Համազգային աղետի տարելիցին փարթիներ ու տժժիկներ կազմակերպողների ու մասնակիցների կերպարը հենց սա է։
Իսկ պարոն Նիկոլի՝ «ցո՛ւյց տվեք մեկ քպ-ականի, որ արտոնյալ է» խոսքերը, թերևս, շողշողացին նորանոր երանգներով։
Նկարի վերնագիրը՝
Եվս 2 պատճառ երբևէ որևէ դեպքում չմասնակցելու «ֆեստիվառների»»։