Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տունը պայքարում է «կեղծ լուրերի», ոչ թե մամուլի ազատության դեմ

Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տունը պայքարում է «կեղծ լուրերի», ոչ թե մամուլի ազատության դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան մի շարք լրատվամիջոցների ներկայացրած հայցից հետո հայտարարել է, որ Սպիտակ տունը պայքարում է ոչ թե մամուլի ազատության, այլ «կեղծ լուրերի» դեմ։

«Դրանք կոռումպացված են, նպատակաուղղված գործում են, ամենուր տարածված են, ամբողջությամբ համակարգված և բացարձակապես անվերահսկելի։ Սա սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, և այն պետք է անհապաղ դադարեցվի», – Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում «կեղծ լուրերը» տարածվել են «քաղցկեղային ուռուցքի» նման։

Leave a comment