Սպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերները

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի ամառային տրանսֆերային պատուհանը պաշտոնապես փակված է: Ամեն տարի այս շուկան աներևակայելի մեծ հետաքրքրություն է առաջացնում ողջ աշխարհում՝ նոր հարթակներ բացելով համաշխարհային ֆուտբոլի աստղերի համար։

Այս կապակցությամբ Սաուդյան Արաբիայի առաջնության պաշտոնական կայքը կազմել է հատուկ անդրադարձ՝ առանձնացնելով լիգայի բոլոր 18 ակումբների գլխավոր նորեկներին, որոնց խաղին երկրպագուները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն։ Ուշագրավ է, որ այնպիսի աստղային տրանսֆերների կողքին, ինչպիսիք են Դարվին Նունյեսի տեղափոխությունը «Դիրիյա», Օլի Ուոտկինսինը՝ «Ալ Հիլալ» կամ Տիջանի Ռեյնդերսինը՝ «Ալ Քադսիա», հեղինակավոր ցանկում իր ուրույն տեղն է զբաղեցրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով համալրել է «Ալ Ահլիի» կազմը։

Լիգայի պաշտոնական կայքը հայ ֆուտբոլիստի տեղափոխությանն ու մեկնարկին անդրադարձել է առանձնահատուկ հիացմունքով.

«Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը, ըստ լուրերի, արդեն մի քանի տարի է, ինչ գտնվում էր «Ալ Ահլիի» դիտակետում, և նույնիսկ մրցաշրջանի այս վաղ փուլում արդեն պարզ է դառնում, թե ինչու:

Չնայած Ասիայի գործող կրկնակի չեմպիոններն այնքան էլ հաջող շրջան չեն ապրում և վերջին հինգ խաղերում երեք պարտություն են կրել, Սպերցյանը թիմում իսկական առանձնացող ֆիգուր է։ Նրա ակտիվում արդեն իսկ գրանցված է երկու գոլ և երկու արդյունավետ փոխանցում»։

Մյուս ակումբների գլխավոր նորեկներն՝ ըստ RSL-ի պաշտոնական ընտրության.

«Աբհա» — Միշի Բաչուայի

«Ալ Իթիֆաք» — Ջորդան Լարսոն

«Ալ Ֆեյսալի» — Տեո Բոնգոնդա

«Ալ Ֆաթեհ» — Լուկաշ Հարասլին

«Ալ Ֆեյհա» — Պաուլո Օլիվեյրա

«Ալ Հազեմ» — Բոնհյոր Մուգիշա

«Ալ Հիլալ» — Օլի Ուոտկինս

«Ալ Իթիհադ» — Ժորժինյո Վեյնալդում

«Ալ Խալիջ» — Միգել Կրեսպո

«Ալ Խոլուդ» — Ժյուլիեն Դոմինգես

«Ալ Նասր» — Սամու Կոստա

«Ալ Քադսիա» — Տիջանի Ռեյնդերս

«Ալ Ռիյադ» — Մահմուդ Տրեզեգե

«Ալ Շաբաբ» — Ռոջեր Մարտինես

«Ալ Տաավուն» — Աբդերազակ Համդալլա

«Դիրիյա» — Դարվին Նունյես

«ՆԵՕՄ» — Մոհաննադ Աբու Տահա

Armsport

Leave a comment